Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Մուբարաքի դատավճիռը կվերանայվի

Մուբարաքի դատավճիռը կվերանայվի
13.01.2013 | 16:21

Եգիպտոսի դատարանը որոշում է ընդունել վերանայել երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի դատական գործը։ Մուբարաքը վերաքննիչ նամակ էր ուղղել դատական ատյաններին՝ իրեն ցմահ ազատազրկման դատավճռի հետ կապված։
84-ամյա Մուբարաքը պաշտոնանկ է արվել և ձերբակալվել 2011 թվականին Կահիրեում և այլ քաղաքներում տեղի ունեցած զանգվածային ցույցերից հետո։ Նա ցմահ ազատազրկման էր դատապարտվել 2012 թվականի հունիսին՝ շուրջ 900 ցուցարարների սպանությունը չկանխելու համար։

Դիտվել է՝ 1607

Մեկնաբանություններ