Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Իսկ փետրվարի 17-ին բոլորը կլռեն

Իսկ փետրվարի 17-ին բոլորը կլռեն
13.01.2013 | 19:11

Հունվարի 19-ին ԿԸՀ-ն կսահմանի ՀՀ նախագահի թեկնածուների Հանրային ռադիոյից և Հանրային հեռուստաընկերությունից անվճար և վճարովի եթերաժամ ստանալու կարգն ու ժամանակացույցը: Մինչև հունվարի 19-ը թեկնածուները ԿԸՀ պետք է ներկայացնեն իրենց գույքի և եկամուտների հայտարարագրերը, ինքնակենսագրությունները, որոնք երեք օրվա ընթացքում կտեղակայվեն ԿԸՀ-ի կայքում` նրանց նախընտրական ծրագրերի հետ: Քարոզարշավը կմեկնարկի հունվարի 21-ին, կտևի մինչև փետրվարի 16-ը: Փետրվարի 17-ին լռության օր է, իսկ 18-ին ժամը 8-ից 20-ը ընտրողները հնարավորություն կունենան քվեները տալ իրենց նախընտրած թեկնածուին:

Դիտվել է՝ 2414

Մեկնաբանություններ