ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Այսօր` Վալանսում

Այսօր` Վալանսում
05.02.2013 | 11:55

Այսօր ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ֆրանսիական Վալանս քաղաքում ընկերական հանդիպում կունենա Լյուքսեմբուրգի ընտրանու հետ: Ազգայինի դրոշի տակ է հավաքվել քսաներկու խաղացող: Հայաստանից մեկնածները տասն են, մնացած տասներկուսը թիմին միացել են արդեն Ֆրանսիայում: Մեր հավաքականի կազմում նորեկները երեքն են` Արտյոմ Խաչատուրով, Միխայիլ Մարկոսով, Նորայր Ասլանյան: Խաղը չի հեռարձակվելու: Ցանկանք հաջող մրցակցություն:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3340

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ