Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Հայաստան-Լյուքսեմբուրգ` 1:1

Հայաստան-Լյուքսեմբուրգ` 1:1
06.02.2013 | 12:16

Ֆրանսիական Վալանս քաղաքում այսօր ֆուտբոլի Հայաստանի ընտրանին ընկերական հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի հավաքականի հետ: Մեր տղաների համար օրացուցային տարվա անդրանիկ այս հանդիպման առաջին գոլի հեղինակ են դարձել մրցակիցները: Նույն առաջին խաղակեսում Էդգար Մանուչարյանը խփել է պատասխան գոլը: Խաղն ի՞նչ որակական նկարագիր է ունեցել` դժվար է պատասխանել, քանի որ այն չի հեռարձակվել:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2888

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ