BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

ՀՀՇ. վերջին սկզբից առաջ

ՀՀՇ. վերջին սկզբից առաջ
11.02.2013 | 18:07

Թեև ՀԱԿ-ը վերածվում է կուսակցության, սակայն խմորումները, որոնց մասին խոսել էր նաև Լևոն Տեր-Պետրոսյանը, դրանով չեն ավարտվում: Հիմա իրական հակասությունների ալիք է բարձրացել ՀՀՇ-ական ու դրան մերձ շրջապատի մարդկանց միջև: Մեր աղբյուրի պնդմամբ, Տեր-Պետրոսյանի նպատակն է նոր կուսակցության մեջ համախմբել բոլոր ՀՀՇ-ականներին, ուստի պետք է ՀՀՇ-ն տարրալուծվի նոր կուսակցության մեջ: Սակայն այս սցենարին կողմ չեն այդ կուսակցության որոշ անդամներ, իսկ «ամենամեծ» ընդդիմադիրը ՀՀՇ վարչության ղեկավար Արամ Մանուկյանն է, ում համար սա, բնականաբար, նշանակում է դիրքերի «խարխլում»:

Հակառակ պարագայում, մեր աղբյուրի պնդմամբ, լինելու է երկու ՀՀՇ կուսակցություն: Մինչդեռ այս գաղափարը նախագահ դառնալու համար իրեն «ծեր», սակայն կուսակցություն գլխավորելու համար «պատիվ» համարող 68-ամյա Տեր-Պետրոսյանի «սրտով» չէ: Ավելին, ասում են, որ եթե Արամ Մանուկյանը պահպանի ՀՀՇ-ն, վաղ թե ուշ այնտեղ միայն ինքը կմնա, որովհետև կուսակցությունում շատերը «լևոնական» քաղաքական ուժի շարքերը համալրելու ցանկություն ունեն:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3103

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ