ՀՀԿ-ն նախընտրական ծրագրով որևէ մեկին արհեստականորեն դուր գալու խնդիր չի դրել, ՀՀԿ-ի նախընտրական քարոզարշավի բացման արարողության ժամանակ ասել է ՀՀ վարչապետ, ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը:
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ դաշինքի առաջին հորիզոնականը զբաղեցնող Սեյրան Օհանյանը իր ելույթն սկսեց Արցախի հերոսներ Սամվել Բաբայանի, Վազգեն Սարգսյանի, Վիտալի Բալասանյանի ծննդյան օրը շնորհավորելով։
Վազգեն Սարգսյանը նման Հայաստան չէր երազում և մենք պետք է հասնենք այն Հայաստանին, որի մասին երազում էր նա ու մնացածը, ովքեր զոհվեցին, այսօր Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Սասուն Միքայելյանը:
«ԵԼՔ» դաշինքի ներկայացուցիչ, թիվ 2 ընտրատարածքում (Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն) ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածու Հայկ Կոնջորյանն իր քարոզարշավը մեկնարկեց յուրահատուկ ձևով. Մերգելյան ինստիտուտի դիմաց նա և իր կողմնակիցները հավաքվել էին շերեփները ձեռքին։
Ոչ միայն մեր կուսակցությունը, այլև մեր ողջ երկիրն ու հասարակությունը մտնում են կարևոր պատմական փուլ: Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգ ձևավորելու գործընթացն արդեն իսկ մեր քաղաքացիների ձեռքերում է: Այսինքն՝ ձեր ձեռքերում է, բարեկամներ:
«Արդար Հայաստանը, մեր ընկալմամբ, ժողովրդավար, խաղաղ, ուժեղ զարգացող, ինքնիշխան, բարեկեցիկ, երիտասարդ իրավունքի Հայաստանն է, մենք դրան հասնելու ենք»՝ քարոզարշավի առաջին օրը հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։
«Մենք գալիս ենք խաղաղություն հաստատելու, խաղաղությունն առաջ տանելու ծրագրով»,- այսօր քարոզարշավի մեկնարկին հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար, ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի անդամ Լևոն Զուրաբյանը։
Հայաստանում ու Արցախում բացվող յուրաքանչյուր խաղաղ օր մեր բյուրավոր նահատակների ու Վազգեն Սպարապետի հիշատակի ամենավառ վկայությունն են, այսօր Ծիծեռնակաբերդում Վազգեն Սարգսյանի ծննդյան 58-ամյակի միջոցառմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Ադրբեջանը հայտնվել է միջազգային նավթային սկանդալի կենտրոնում, ինչը կարող է նաև աշխարհաքաղաքական զարգացումների ազդակ լինել:
Երկու առաջատար եվրոպական էներգետիկ հսկաներ՝ բրիտանական BP-ն ու իտալական ENI-ն միաժամանակ հայտարարել են ադրբեջանական նավթի որակական խնդիրների մասին: Ջեյհանի նավահանգիստ ժամանած որոշ լցանավեր դադարեցրել են բեռնումը: Արդյունքում՝ Azeri Light-ի գինը կտրուկ անկում ապրեց...