ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Մեսիի նոր նվաճումը

Մեսիի նոր նվաճումը
12.03.2013 | 12:21

Իսպանիայի առաջնության հերթական տուրի «Բարսելոն»-«Դեպորտիվո» խաղում Լիոնել Մեսին Իսպանիայի առաջնության տասնյոթերորդ խաղում անընդմեջ դարձավ գոլի հեղինակ: Սա արդեն ոչ միայն իսպանական, այլև համաշխարհային ֆուտբոլի ռեկորդ է: Մինչ լեգենդար արգենտինացին` համաշխարհային ֆուտբոլը պատմությանը պահ տված մեկ այլ անուն ուներ: Խոսքը վերաբերում է լեհ Թեոդոր Պետերեկին, ով լեհական «Ռուխի» կազմում 1937-1938 թվականներին երկրի առաջնությունում անընդմեջ տասնվեց գոլային հանդիպում է ունեցել` դրանցում դառնալով քսաներկու գոլի հեղինակ: Մեսին Պետերեկին, փաստորեն, գերազանցեց ոչ միայն մեկ առաջնությունում ունեցած անընդմեջ գոլային խաղերի թվով, այլև խփած գոլերի քանակով: Տեղեկացնենք, որ համաշխարհային ֆուտբոլի թիվ մեկ ֆուտբոլիստի գոլերը քսանութն են:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1847

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ