Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Մեկնարկում է Կաննի 66-րդ կինոփառատոնը

Մեկնարկում է Կաննի 66-րդ կինոփառատոնը
15.05.2013 | 13:32

Փառատոնը կբացվի Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի համանուն վեպի հիման վրա գրված «Մեծն Գեթսբի» ֆիլմով, որի ռեժիսորն է ավստրալիացի ռեժիսոր Բազ Լուրմանը: Փակման ֆիլմը «Զուլուն» է (ռեժիսոր` Ժերոմ Սալի):

Փառատոնին մասնակցում են 52 գեղարվեստական լիամետրաժ ֆիլմեր: Գլխավոր մրցանակի` «Ոսկե արմավենու ճյուղի» համար պայքարում է20 կինոնկար:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2030

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ