Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Հայաստանյան թանգարանների գիշերը

Հայաստանյան թանգարանների գիշերը
25.05.2013 | 15:18

Այս տարի «Թանգարանների գիշեր» միջոցառմանը մասնակցել է 89 թանգարան: Առաջին անգամ միջոցառմանը միացել են նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 5 թանգարան:

Ինչպես տեղեկացնում են մշակույթի նախարարությունից, «Թանգարանների գիշեր» ակցիային մասնացկել է 169.614 այցելու:
Թանգարանների միջազգային օրվա շրջանակում առաջին անգամ անցկացվել է «Թանգարանը որպես ոչ ֆորմալ կրթության միջավայր» խորագրով երիտասարդ թանգարանագետների գիտաժողովը, զեկույցներով հանդես են եկել ՀՀ և ԼՂՀ թանգարանների 20 մասնակիցներ: Գիտաժողովը կրելու է շարունակական բնույթ:
«Թանգարանների գիշեր» համաեվրոպական ակցիան Հայաստանում նշվում է 2005-ից:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1851

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ