ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Ժամանակն է ավելի լուրջ բաների

Ժամանակն է ավելի լուրջ բաների
28.06.2013 | 12:38

Աշխարհահռչակ ռուս ձողացատկորդ Ելենա Իսինբաևան հայտարարել է, որ 2013-ի աշխարհի առաջնությունից հետո, որը կայանալու է Մոսկվայում, դադար կվերցնի, քանի որ մտադիր է ընտանիք կազմել, երեխա ունենալ: «Ես շատ եմ մտածում այդ մասին: Դադարն ունի և՛ դրական, և՛ բացասական կողմեր: Իհարկե, իմ գլխում Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք օլիմպիական խաղերն են: Հրաշալի կլիներ այնտեղ ևս մեկ օլիմպիական մեդալ նվաճել»,- ասել է մարզուհին:
Տեղեկացնենք, որ լեգենդար Իսինբաևան օլիմպիական խաղերի կրկնակի (2004, 2008 թթ.), աշխարհի վեցակի, Եվրոպայի կրկնակի չեմպիոն է, 2012-ի Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, սահմանել է աշխարհի քսանութ ռեկորդ: Համաշխարհային ձողացատկում ոչ մի մարզուհի չունի այսքան տիտղոս ու ռեկորդ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1244

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ