Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Մովսիսյանն օգնեց հաղթել

Մովսիսյանն օգնեց հաղթել
06.07.2013 | 01:16

Ռուսական ու ուկրաինական երկուական թիմերի մասնակցությամբ այս օրերին ընթանում է միացյալ մրցաշար, որը ոմանք դիտում են որպես նախկին ԽՍՀՄ առաջնությունները վերականգնելու նախափորձ, թեեւ խնդրո առնչությամբ կողմ կարծիքների կողքին քիչ չեն եւ բացասական արձագանքները: Թե զարգացումներն ինչ հետեւանքի կբերեն, վաղ է խոսելը, ուստի մնաք եղածի շրջանակում ու մասնավորապես արձագանքենք Մոսկվայի «Սպարտակ»-Դոնեցկի «Շախտյոր» հանդիպմանը, մանավանդ որ մոսկովյան թիմում է հանդես գալիս մեր Յուրա Մովսիսյանը: Ինչպես գիտեք, կողմերի դոնեցկյան հանդիպումում գրանցվել էր գոլազուրկ ոչ-ոքի: Մոսկովյան հանդիպումում սպարտակցիները տարել են հաղթանակ, նրանց երկու գոլերից մեկը Յուրա Մովսիսյանի ակտիվում է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1197

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ