BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Արևային բռնկման հետևանքով առաջացած վնասակար պլազման շուտով կհասնի Երկիր

Արևային բռնկման հետևանքով առաջացած վնասակար պլազման շուտով կհասնի Երկիր
23.07.2013 | 18:03

Օրեր առաջ տեղի է ունեցել Արևի ուժեղ բռնկում:Այն անմիջապես նկատվել է հատուկ սարքերի օգնությամբ , որոնց միջոցով հետևում և ուսումնասիրում են տիեզերքը: Օրերս «Սիրողական աստղագետները» ծանուցում են ստացել, որ աստղերից մեկի վրա փայլում է տարօրինակ կետերի խումբ: Տեղեկանալով այդ մասին (այժմ նման տեղեկությունները տարածվում են նույնիսկ սոցիալական ցանցերում), վերջիններս սկսել են լուսանկարել աստղը, որի շուրջ առաջացել է բռնկումը: Այդ կետերը, ըստ աստղագետների, անոմալիաների տարածքն է, որտեղ մագնիսական դաշտը այնքան ուժեղ է, որ նույնիսկ արևի ներգործությունն է սառեցվում (ինչի պատճառով էլ նրանք մուգ են երևում): Այդպիսի անոմալիաներ բռնկման պատճառ են դառնում: Մագնիսական դաշտը սկզբում կաշկանդում է ներգործությունը, հետո կանգնեցնում ճնշումը և դա կրկնվում է որոշ ընդմիջումներով:

Փորձագետների կարծիքով, արևային բռնկումը դա «ժայթքում է» երկնակամարում, այլ ոչ թե հրաբուխ: Այն պարբերաբար հսկայական չափով լույս է նետում դեպի տիեզերական պլազմայի վրա, իսկ հետո լուսային «ժապավեն»: Պլազման հեռանում է Արևից, իսկ եթե չի ծածկում Երկիրը, այլ անցնում է կողքով, ուրեմն ամեն ինչ լավ է: Բայց եթե «ընկնում է» մեր մոլորակի վրա, առաջանում են դժվարություննրեր:

ԸՆդհանուր առմամբ, Երկիրը հուսալիորեն պաշտպանված է մագնիսական դաշտով: Հետևաբար` ամենվտանգավորը, ինչ որ կա արևային պլազմայում, հենվում է Երկրի մագնիսական վահանի վրա և կոտրվում: Իսկ այդ բեկորները ներթափանցում են մթնոլորտ, և ինչպես թափանցել են` այդպես էլ հեռանում են: Այնուհետև այն խզում է ռադիոկապը, կապը`արբանյակների և բջջային ցանցերում : Ի վերջո, տիեզերական ճառագայթների հոսքը Երկիր անհանգստություն է առաջացնում տարեցների և զգայուն մարդկանց մոտ:

Կստեղծի՞ արդյոք խնդիրներ արևային հենց այս բռնկումը`դեռևս պարզ չէ: Արևի պլազման «ճանապարհորդում է» Երկրի վրա որոշ ժամանակով,և նրա ուղին կարող է խեղաթյուրվել այլ ազդեցություններից: Սակայն, դատելով լուսանկարներից, որոնցում հայտնաբերված լուսավոր կետերը հենց սկավառակի կենտրոնում են գտնվում, խորհուրդ է տրվում առաջիկա շաբաթվա ընթացում զգուշանալ:

Եթե ունեք բարձր ճնշում, սրտի հետ կապված խնդիրներ, ցանկալի է տանից դուրս գալիս նախապատրաստվել`վերցնելով հետներդ համապատասխան դեղորայք:Սակայն պետք չէ այդ երևույթին դրամատիկ գույներ հաղորդել, քանի որ նման բռնկումներ հաճախակի են լինում:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3002

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ