Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Հիսուն դրամը աղաչական հայացքով ինձ նայող մուրացիկին կտամ

Հիսուն դրամը աղաչական հայացքով ինձ նայող մուրացիկին կտամ
31.07.2013 | 21:39

Այո, նրանց, ում ամեն Աստծո օր եմ հանդիպում և, սառնասիրտ ձևանալով, երբեմն բաշխելով իրենց խնդրած մետաղադրամը, երբեմն` ոչ, անցնում եմ կողքներով: Վերջին ժամանակներս, մուրացիկի հանդիպելիս, անմիջապես մտաբերում եմ տրանսպորտի համար սահմանված 50 դրամ հավելավճարը: «Հիսուն դրամ ունենամ՝ աղաչական հայացքով ինձ նայող այս մուրացիկին կտամ»,-մտածում եմ ես և տալիս եմ: Հետաքրքիրն այն է, որ այս վերջին թանկացումից հետո ավելի ուշադիր և հոգատար եմ դարձել այս մարդկանց նկատմամբ: Մի՞թե գծատեր օլիգարխներն այդ 50 դրամի կարիքն ավելի շատ ունեն, քան այս թշվառները, որոնք առավոտից երեկո պատերի տակ և տարբեր անցումներում նստած 10 դրամ են մուրում, որպեսզի սովամահ չլինեն: Եվ նրանք մեկը չեն, մի քանիսը չեն, շա՜տ-շատ են և ամենուր են: Սրան անտեղյա՞կ են հայ պաշտոնյաները. Դե իհարկե, տեղյակ են, պարզապես սեփական գրպանը լցնելու մոլուցքը կուրացրել է նրանց: ՈՒստի, նրանց զգոնությունն արթնացնելու համար, քաղաքապետարանը, կառավարության շենքը, հատկապես նախագահի նստավայրը վաղուց պետք է շրջափակված լիներ 10 դրամ մուրացող ՀՀ քաղաքացիներով, որպեսզի ամեն անգամ, նոր թանկացում մոգոնելիս, իրենց տեսադաշտում ունենային այս թշվառներին: Գուցե այդ ժամանակ սիրտները ցավե՞ր, թեպետ, խիստ կասկածում եմ:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1587

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ