Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Մխիթարյանին ու Մեսիին հակաթույն չգտնվեց

Մխիթարյանին ու Մեսիին հակաթույն չգտնվեց
02.09.2013 | 11:23

Գերմանիայի ֆուտբոլի առաջնության չորրորդ տուրն ևս հաղթանակով ավարտեց Դորտմունդի «Բորուսիան»` 1:2 հաշվով առավելության հասնելով Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» նկատմամբ: Ծանր մրցավեճում Յուրգեն Կլոպի թիմի հաղթանակն ապահովել է Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանն իր դուպլետով` բունդեսլիգայի առաջնությունում բացելով գոլերի սեփական գրանցամատյանը: Օրը բարեհարող է եղել նաև «Բարսելոնի» ու համաշխարհային ֆուտբոլի անվիճելի առաջատար Լիոնել Մեսիի համար: Հանճարեղ արգենտինացին «Վալենսիայի» հետ պայքարում հեղինակել է հեթ տրիկ: Խաղն ավարտվել է 2:3 հաշվով: Վերադառնալով «հայկական» թեմային` ասենք, որ «Տոմի» դեմ Մոսկվայի «Սպարտակի» հաղթանակում իր գոլային մասնակցությունն է ունեցել նաև Յուրա Մովսիսյանը:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1352

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ