ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               

«Հայաստանը հաջողությամբ առաջ է ընթացել շնորհիվ Եվրամիության հետ երկխոսության շրջանակներում իրականացված բարեփոխումների»

«Հայաստանը հաջողությամբ առաջ է ընթացել շնորհիվ Եվրամիության հետ երկխոսության շրջանակներում իրականացված բարեփոխումների»
21.09.2013 | 19:04

Հայաստանի անկախության օրվա առիթով ՀՀ նախագահին և հայ ժողովրդին շնորհավորել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Նրա ուղերձը բավականաչափ գործնական է և խոսուն. «Հայաստանի Հանրապետության ազգային տոնի առթիվ Ձեզ և ողջ հայ ժողովրդին եմ հղում երջանկության և հաջողության բարեմաղթանքներս: Անկախությունից ի վեր Հայաստանը հաջողությամբ առաջ է ընթացել բարգավաճման և ժողովրդավարության ուղիով, շնորհիվ, մասնավորապես, Եվրամիության հետ երկխոսության շրջանակներում իրականացված խիզախ բարեփոխումների: Ցանկանում եմ վերահաստատել Ֆրանսիայի լիակատար աջակցությունն այդ ձեռնարկի շարունակմանը: Ես մեծ կարևորություն եմ տալիս Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամական հարաբերություններին և համագործակցությանը: Ցանկանում եմ այդ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ Ձեզ հետ միասին շարունակել աշխատանքն առավել որոշակի, հատկապես տնտեսական ոլորտում:

Թույլ տվեք ընդգծել այն կարևորությունը, որ Ֆրանսիան՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, տալիս է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունների առաջընթացին: Ուրախ եմ առաջիկայում Փարիզում Ձեզ հյուրընկալել` այս թեմաները համատեղ քննարկելու նպատակով»:

Դիտվել է՝ 1254

Մեկնաբանություններ