Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Վիրահայությունը դեռ չի կողմնորոշվել, թե որ թեկնածուի շուրջ կհամախմբվի

Վիրահայությունը դեռ չի կողմնորոշվել, թե որ թեկնածուի շուրջ կհամախմբվի
24.09.2013 | 16:42

«Հոկտեմբերի 27-ին Վրաստանում կանցկացվեն նախագահական ընտրություններ: Թեկնածուները 23-ն են, բայց հիմնական ֆավորիտ են համարվում նրանցից երեքը` «Վրացական երազանք» դաշինքի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին, խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Բաքրաձեն և Նինո Բուրջանաձեն»,-«Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԺ ՀՀԿ պատգամավոր, «Վիրահայերի միասնություն» հայրենակցական միության նախագահ Տաճատ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԸ: Պատասխանելով հարցին, թե որ թեկնածուին է նա նախընտրում, պարոն Վարդապետյանն ասաց, որ առանձնակի համակրանք ունի Գեորգի Մարգվելաշվիլիի նկատմամբ: Թեև, վերջինիս խոսքով, բոլոր թեկնածուներն էլ նախընտրական խոստումներում առատաձեռն են, և նրանք բոլորն էլ կցանկանան, որ վիրահայությունը իրենց նկատմամբ ջերմ լինի, սակայն թե ում նկատմամբ են ավելի ջերմ վիրահայերը, առայժմ դժվարանում է ասել. «Ցանկալի է, որ Վրաստանի նախագահ դառնա այն թեկնածուն, ով ջերմ հարաբերություններ կպահպանի Հայաստանի գործընկեր պետությունների հետ, մասնավորապես՝ Ռուսաստանի…Սովորաբար բոլորի խոստումները ճոխ ու շքեղ են լինում ու իրարից քիչ են տարբերվում: Բայց դրանք պետք է կյանքի կոչել: Այս պահին դեռ չի ուրվագծվում, թե վիրահայությունը որ թեկնածուի շուրջ կհամախմբվի»,-նշեց բանախոսը` հավելելով, որ առայժմ չի ցանկանում նաև ընտրությունների ելքը կանխորոշել: Տ. Վարդապետյանի դիտարկմամբ, վարչապետ Իվանիշվիլիի թիմը բավական շատ խոստումներ էր տվել: Եվ եթե այդ թիմը հաղթանակ տանի, այդ խոստումներն ավելի կառուցողական, վստահ քայլերով կիրականան. «Մենք ապագայում դառնալու ենք Մաքսային միության անդամ: Այս պրիզմայով երբ դիտարկում ենք, ցանկալի է, որ Վրաստանը ջերմ հարաբերություններ ծավալի մեր գործընկերների հետ: Ռուսաստանը համարվում է մեր կարևոր ռազմավարական գործընկերը, ինչ խոսք, ցանկություն ունեմ, որ Վրաստանը նույնպես մտնի Մաքսային միություն, որ տարածաշրջանում ներդաշնակ մթնոլորտ լինի»,-եզրափակեց բանախոսը:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1118

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ