Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Շարմազանով-Փաշինյան փոխհրաձգություն

Շարմազանով-Փաշինյան փոխհրաձգություն
22.10.2013 | 14:28

Այսօրվա ԱԺ-ի նստը ևս առանց վիրավորանքների չանցավ: Երբ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երեկվա թեման «բացեց», նրա խոսափողը Հովիկ Աբրահամյանը հրահանգեց անջատել: Սակայն սա չէր կարող անտեսել ընդդիմադիր պատգամավորը:

Հերթական օրենքի քննարկման ժամանակ հերթագրվեց նաև Փաշինյանը, որպեսզի հարց ուղղեր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին: Հարցից հետո, առիթը բաց չթողնելով, նորից անդրադարձավ իր թեմային՝ ռուսական հատուկ ծառայությունների գործողություններին: Սա հունից հանեց ԱԺ փոխխոսնակ Էդուրադ Շարմազանովին և լեզվակռիվ սկսվեց: «Եթե դուք նստած եք ամբիոնի մոտ, դա չի նշանակում, որ կարող եք թելադրել, ձեզ ամեն ինչ թույլ տալ»,- գոռաց Փաշինյանը, իսկ Շարմազանովը վերստին անջատել տվեց խոսափողը՝ կոչ անելով առաջնորդվել կանոնակարգով:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4796

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ