Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Մխիթարյանը հաղթանակ է բերում

Մխիթարյանը հաղթանակ է բերում
23.10.2013 | 14:09

Չեմպիոնների լիգայի F խմբի «Արսենալ»-Դորտմունդի «Բորուսիա» խաղում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը իր նոր թիմի կազմում խփեց լիգայի խաղարկությունում իր առաջին գոլը: Անգլիացիներին հաջողվել է առաջին խաղակեսի ավարտին հավասարեցնել հաշիվը, սակայն դորտմունդցիները հաջողությունը ձեռքից բաց չեն թողել: Հաղթական գոլի հեղինակը Ռոբերտ Լևանդովսկին է: Հաղթանակը գերմանացիներին հնարավորություն տվեց միավորներով հավասարվել Արսեն Վենգերի թիմին: Այս, ինչպես նաև լիգայի մյուս խաղերի ծավալուն անդրադարձը` «Իրատես de facto» թերթի ուրբաթ օրվա համարում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1011

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ