Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Գիտաժողովում կքննարկվեն Թուրքիայի Հանրապետության 90 տարիները

Գիտաժողովում կքննարկվեն Թուրքիայի Հանրապետության 90 տարիները
24.10.2013 | 11:02

Նոյեմբերի 5-6-ը Երևանում կանցկացվի «Թուրքիայի Հանրապետության 90 տարիները. Աթաթուրքից մինչև Էրդողան» խորագրով միջազգային համաժողովը։ Այն անդրադառնալու է Թուրքիայի Հանրապետության պատմությանը, նրա ժողովրդավարության և արտաքին քաղաքականության խնդիրներին։ Կմասնակցեն հայ և արտասահմանցի գիտնականներ։ Համաժողովի նյութերը կհրատարակվեն։

Դիտվել է՝ 2484

Մեկնաբանություններ