Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Գ. Սունդուկյանի անվան թատրոնի բեմական մասը վերազինման կարիք ունի

Գ. Սունդուկյանի անվան թատրոնի բեմական մասը վերազինման կարիք ունի
11.11.2013 | 15:54

Սունդուկյանի անվան պետական թատրոնի շենքը շահագործման է հանձնվել 1962 թվականին, որից հետո ոչինչ չի արվել: Վերջերս թատրոնի բեմական աշխատանքները մոտ ամիս ու կես կանգնեցվել են, դադարացվել փորձերն ու բոլոր այն աշխատանքները, որոնք կապված են բեմի հետ: Պատճառը բեմի ծայրաստիճան հին վիճակն է. «Այդպես աշխատել հնարվոր չէ: Մյուս խնդիրը թատրոնի փտած ջրագծերն են, որոնցից մեկն արդեն փակվել է: Եթե մյուսն էլ փակվի, ինչպե՞ս ենք սպասարկելու հանդիսատեսին»,-խոսելով թատրոնի այսօրվա խնդիրների մասին, իր մտահոգությունը կիսեց Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Տիգրան ԳԱՍՊԱՐՅԱՆԸ` նշելով, որ վերազինման կարիք ունի ողջ բեմական մասը` լուսային, ձայնային սարքավորումներով, ժամանակակից մեխանիզմներով:

Իսկ թե խնդիրների վերաբերյալ ինչպիսի արձագանք են ստացել Մշակույթի նախարարությունից, բանախոսն ասաց, որ «եկել, նայել են» և հույս ունեն, որ դրանց լուծման համար մոտ ժամանկաներս միջոցներ կձեռնարկվեն, քանի որ այդպես աշխատել այլևս հնարավոր չէ:

Անդրադառնալով դերասանի ցածր աշխատավարձին, պարոն Գասպարյանն ասաց, որ, իհարկե, շատ կուզենար այն ավելի բարձր լիներ, բայց միևնույն ժամանակ հավաստիացրեց, որ դա իրենց պրոֆեսիոնալիզմի և ստեղծագործական կյանքի վրա չի անդրադառնում, և մարդիկ աշխատում են` իսկապես սիրելով թատրոնը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1238

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ