Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Ասում են...

Ասում են...
15.11.2013 | 00:23

...թե ՀՀԿ-ում կրկին սեղմվել է օղակը Հովիկ Աբրահամյանի շուրջը: Առաջին պատճառն այն է, որ վերջինս կամայականություն թույլ չտա բյուջեի քննարկումների ու քվեարկության ժամանակ, ինչը բոլոր բյուջեների ժամանակ նկատվել է: Երկրորդ պատճառն էլ Արարատի ընտրություններն ու ցեմենտի գործարանի «շուրջ» տիրող «վիճակն» է, ուր, ըստ չար լեզուների, կառավարումն իրականացնում է Աբրահամյանի որդին: Ասել է` դեֆակտո հանրապետական «գործարանը» ընտրություններին ձայն է տվել դեյուրե ԲՀԿ-ին, ինչն էլ ահավոր դուր չի եկել ՀՀԿ վերնախավին:

Դիտվել է՝ 1962

Մեկնաբանություններ