Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Տարվա խորհրդանշականի թեկնածուները

Տարվա խորհրդանշականի թեկնածուները
06.12.2013 | 12:33

ՈՒԵՖԱ-ն հրապարակել է տարվա խորհրդանշական հավաքականի կազմին հավակնող ֆուտբոլիստների ազգանունները: Դարպասապահներն են Նոյերը («Բավարիա»), Կուրտուան (Մադրիդի «Աթլետիկո»), դե Խեան («Մանչեստր Յունայթեդ»), Չեխը («Չելսի»): Պաշտպանական գիծը ներկայացնում են Ալաբան ու Հումելսը (Դորտմունդի «Բորուսիա»), Ռամոսը (Մադրիդի «Ռեալ»), Լուիսը (Մադրիդի «Աթլետիկո»), Կոմպանին («Մանչեստր Սիթի»), Իվանովիչը («Չելսի»), Լիխշտայներն ու Կելինին («Յուվենտուս»), Պիկեն («Բարսելոն»), Տիագո Սիլվան (ՊՍԺ):
Կիսապաշտպաններից նախապատվությունը տրվել է Բեյլին, Իսկոյին (Մադրիդի «Ռեալ»), Գյունդողանին ու Ռոյսին (Դորտմունդի «Բորուսիա»), Պոգբային («Յուվենտուս»), Օզիլին («Արսենալ»), Մատիչին («Բենֆիկա»), Մատյուդին (ՊՍԺ), Ռիբերիին, Ռոբենին, Շվայնշտայգերին («Բավարիա»), Յայա Տուրեին («Մանչեստր Սիթի»): Ինչ վերաբերում է հարձակողական գծին, այստեղ են Ագուերոն («Մանչեստր Սիթի»), Կավանին ու Իբրահիմովիչը (ՊՍԺ), Դիեգո Կոստան (Մադրիդի «Աթլետիկո»), Ֆալկաոն («Մոնակո»), Լևանդովսկին (Դորտմունդի «Բորուսիա»), Մանջուկիչն ու Մյուլլերը («Բավարիա»), Ռոբին վան Պերսին («Մանչեստր Յունայթեդ»), Ռոնալդուն (Մադրիդի «Ռեալ»), Մեսին («Բարսելոն»):

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 776

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ