Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Այս ցրտին ՈՒկրաինայի փողոցներում գտնվող երիտասարդները գրում են Եվրոպայի պատմությունը

Այս ցրտին ՈՒկրաինայի փողոցներում գտնվող երիտասարդները գրում են Եվրոպայի պատմությունը
11.12.2013 | 12:27

ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը Կիևում է: Իր երկօրյա այցի շրջանակներում նա կհանդիպի կառավարության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: «Նա մեկնում է, որպեսզի օգնի հաղթահարել քաղաքական ճգնաժամը», - նշել է Էշթոնի մամուլի խոսնակը: Կիևի ցույցերը 2004-ի «նարնջագույն» հեղափոխությունից հետո ամենաբազմամարդն են ՈՒկրաինայում: Եվրամիությունը շարունակում է իր աջակցությունը հայտնել բողոքի ցույցի դուրս եկած ուկրաինացիներին: Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն ասել է. «Կարծում եմ` Եվրամիությունն ունի իրավունք և պարտականություն կանգնել Ուկրաինայի ժողովրդի կողքին այս դժվարին պահին, քանի որ նրանք անում են ամենամեծ ներդրումը, որ կարելի է անել Եվրոպայի համար: Այս ցրտին ՈՒկրաինայի փողոցներում գտնվող երիտասարդները գրում են Եվրոպայի պատմությունը»:

Դիտվել է՝ 1193

Մեկնաբանություններ