Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Այս տարի ողջ աշխարհում 70 լրագրող է սպանվել

Այս տարի ողջ աշխարհում 70 լրագրող է սպանվել
30.12.2013 | 13:45

Անցնող տարին` 2013-ը, իր նախորդների նման անբարենպաստ է եղել լրագրողների համար: Լրագրողների միջազգային պաշտպանության կոմիտեի տարեկան հաշվետվության մեջ ասվում է, որ մեկ տարվա ընթացքում ողջ աշխարհում իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս զոհվել-սպանվել են 70 լրագրողներ, որոնց երկու երրորդը բաժին է ընկնում Մերձավոր Արևելքին:

Միայն Սիրիայում 2013-ին զոհվել է 29 լրագրող: Ըստ կոմիտեի եզրակացության` Սիրիան մնում է առավել վտանգավոր տեղը լրագրողների աշխատանքի համար: Ասվում է, որ Սիրիայի պատերազմը և Իրաքում դավանանքի հողի վրա ծագող կոնֆլիկտների աճը Մերձավոր Արևելքը լրագրողների համար դարձրել են «մահվան գոտի»: Լրագրողների միջազգային պաշտպանության կոմիտեն կառավարություններին և զինվորականներին կոչ է արել հարգել լրագրողների կարգավիճակը: Կոմիտեն խնդրել է գտնել ու պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր հարձակվել են լրագրողների վրա:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1946

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ