Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
31.01.2014 | 00:43

Ճանապարհորդող մարդը շատ բան իմացավ, և բազմափորձ մարդը խելամտորեն է պատմում։ Ով փորձառու չէ, քիչ բան գիտի, իսկ ճանապարհորդողը կմեծացնի իր գիտելիքը։ Շատ բան տեսա իմ պանդխտության ժամանակ, և իմ իմաստությունն ավելին է, քան իմ խոսքը։ Շատ անգամ մահու չափ վտանգվեցի և փրկվեցի իմ փորձառությամբ։


Սիրաքի իմաստությունը 31. 9-13

Դիտվել է՝ 1573

Մեկնաբանություններ