Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Պրահայաբնակ մի խումբ հայեր բողոքել են Հայաստանի` Մաքսային միությանը անդամակցության դեմ

Պրահայաբնակ մի խումբ հայեր բողոքել են Հայաստանի` Մաքսային միությանը անդամակցության դեմ
31.01.2014 | 12:26

Ըստ «Օրեր» անկախ եվրոպական ամսագրի՝ երկու տասնյակից ավելի չեխահայեր երեկ Չեխիայի նախագահական նստավայրի մոտ ցույցի էին դուրս եկել, իրենց բողոքն արտահայտելու Հայաստանի Մաքսային Միությանն անդամակցությանն ու Հայաստանի նախագահին։ Հայտնի է, որ այսօր Չեխիայի նախագահի հետ հանդիպել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Ինչպես «Օրերին» տեղեկացրեց կազմակերպիչներից «Հայկական Վերածնունդ շարժման» Պրահայի ներկայացուցիչ Բագրատ Առաքելյանը, ցույցի նպատակն է արտահայտել հայության անհամաձայնությունը Մաքսային Միությանը միանալու եւ այն հանգամանքին, որ Հայաստանի ժողովուրդն այս որոշումը ընդունել է ոչ թե հանրաքվեի արդյունքում, այլ միանձնյա որոշմամբ։

«Այդ որոշմամբ փակվել է Եվրոպայի դուռը։ Հայաստանը շարժվում է ոչ թե դեպի զարգացած Եվրոպա, այլ դեպի ամբողջատիրական ռեժիմներˋԲելառուս, Ռուսաստան եւ Ղազախստան»,- նշել են ցույցի մասնակիցները։
Հայկական վերածննդի ներկայացուցիչը նշեց նաեւ, որ իրենք դեմ են ոչ միայն Մաքսային Միության դաշիքին, այլեւ Հայաստանի կոռումպացված համակարգին։ «Հայաստանը դեմոկրատիայի պակաս ունի եւ մտել է կլանային օլիգարխիկ համակարգի մեջ։ Իսկ ժողովուրդն էլ այլընտրանք չունենալով, արտագաղթում է»,-ասաց նա։
Բողոքի ակցիան անցավ հանգիստ և առանց միջադեպերի։

Դիտվել է՝ 1865

Մեկնաբանություններ