Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասի այն հայտարարությունը, որ ԵՄ-ը կօգնի Հայաստանին այնպես, ինչպես դա արել է Մոլդովայում: «Օրերս եվրադիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հրապարակավ խոստացել է, որ Եվրամիությունը կօգնի Հայաստանին պայքարել վնասակար օտարերկրյա միջամտության դեմ, ինչպես դա արել է Մոլդովայում։ Անկեղծ խոստովանություն է, ինքնախոստովանական ցուցմունք»,- ընդգծել է Լավրովը:               
 

Հանրակրթական Դիջիթեք. նոր մոտեցումներ հանրակրթության ոլորտում

Հանրակրթական Դիջիթեք. նոր մոտեցումներ հանրակրթության ոլորտում
31.01.2014 | 15:01

Փետրվարի 3-7-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում տեղի կունենա 6-րդ հանրակրթական Դիջիթեքը։ Կանցկացվեն վարպետության դասեր, բաց պարապմունքներ, կլոր սեղաններ, ցուցադրություններ, ներկայացումներ կրթահամալիրի դպրոցներում, որոնց կմասնակցեն տարբեր կրթօջախներ, դասավանդողներ, կրթական ոլորտի ներկայացուցիչներ, աշակերտներ ծնողներ: Դիջիթեքի կազմակերպմանն աջակցում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը։

Հունվարի 14-ից մեկնարկել է ստուգատեսի հայտերի ընդունումը: Արդեն գրանցվել է ավելի քան 600 մասնակից Երևանից, մարզերից, Արցախից, Վրաստանից:
«Հանրակրթական Դիջիթեք 2014»-ի տնօրեն Լուսինե Բուշը տեղեկացրեց, որ ստուգատեսի նպատակը թվային միջոցների՝ հանրակրթության մեջ արդյունավետ օգտագործման փորձի ներկայացումն է։ Նա նկատեց նաև, որ տարեցարի համալրվում են հայաստանյան դպրոցների թվային միջոցները, որոնք իրենց հետ բերում են ուսուցման նոր կազմակերպում, բարձրացնում ուսուցման արդյունավետությունը:
Հանրակրթական Դիջիթեքը կանցկացվի 20 անվանակարգում՝ «Էլեկտրոնային գիրք, մեդիագրադարանի փաթեթ», «Ինտերակտիվ դաս», «Ուսումնական նյութ, այդ թվում՝ հեռավար ուսուցման, Notebook ծրագրով» և այլն։
Հանրակրթական Դիջիթեքի կազմակերպիչն է Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը։

Դիտվել է՝ 4737

Մեկնաբանություններ