Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Նաջարյանը փոշմանել է

Նաջարյանը փոշմանել է
02.02.2014 | 14:50

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը ետ է վերցրել պատգամավորական մանդատը վայր դնելու դիմումը: «Շուրջ մեկ ամիս ծանրութեթև եմ արել ու հավասարակշռության նժարին դրել ԱԺ-ից հեռանալու իմ պատճառներն ու այն հետևանքները, որ կարող է ունենալ որոշումս՝ առաջին հերթին «Ժառանգություն» խմբակցության համար: Պատասխանատվության զգացումս էապես գերակշռում է: Ես մնում եմ ու կաշխատեմ կրկնակի եռանդով, արդեն նաև նոր տրամադրվածությամբ»,- գրել է նա ֆեյսբուքի իր էջում:

Դիտվել է՝ 1469

Մեկնաբանություններ