ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

«Օտար, թունավորված, ժանգոտ, հրաշալի, անիմաստ, բայց գեղեցիկ…»

«Օտար, թունավորված, ժանգոտ, հրաշալի, անիմաստ, բայց գեղեցիկ…»
04.02.2014 | 15:22

«Իթաքա». այսպես է վերնագրված դերասանուհի Մեգ Ռայանի առաջին ռեժիսորական աշխատանքը: Ֆիլմի հիմքում Վիլյամ Սարոյանի հանրահայտ «Մարդկային կատակերգություն» ստեղծագործությունն է: Lenta.ru-ից տեղեկանում ենք, որ Մեգ Ռայանը ստանձնելու է նաև ֆիլմի գլխավոր դերերից մեկը: Նախագծի պրոդյուսերը Թոմ Հենքսն է:

Վեպի գործողությունները տեղի են ունենում ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի մտացածին Իթաքա քաղաքում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Քաղաքի նախապատկեր է ծառայել Սարոյանի հարազատ Ֆրեզնոն։
Վեպի հիման վրա ֆիլմ է նկարահանվել նաև 1943-ին:
Գլխավոր դերերում հանդես են եկել Միկի Ռունին, Ֆրենկ Մորգանը և այլք։ Ֆիլմը լավագույն սցենարի համար արժանացել է «Օսկարի»:
Հայտնի չէ, նկարահանումները երբ են սկսվելու, հայտնի չէ նաև, ի՞նչ են ասելու Հոմեր Մաքոլին ու նրան շրջապատող աշխարհը ժամանակակից մարդուն: Սարոյանի հերոսի շրջապատը «տարօրինակ է, ծիծաղելի ու առանձնացած», աշխարհը` «օտար, թունավորված, ժանգոտ, հրաշալի, անիմաստ, բայց գեղեցիկ…»: Այստեղ «սերը անմահ է, ատելությունը մահանում է ամեն րոպե»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1393

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ