Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

Ամեն ինչ սկսվում է օպերայից

Ամեն ինչ սկսվում է օպերայից
11.02.2014 | 12:18

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի ակցիա են անցկացրել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցները: Թատրոնում այդպես էլ չի ներկայացվել Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան: Հանդիսատեսը սպասում էր, իսկ դերակատարները դուրս չեն եկել բեմ: Թատրոնի աշխատակազմը ստացել է հունվարի աշխատավարձը և պարզվել է, որ 1974 թ. հետո բոլոր ծնվածներից պահվել է կենսաթոշակային պարտադիր բաղադրիչը: Որպես համերաշխության նշան՝ նրանց են միացել մյուս աշխատողները:

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի ակցիա են անցկացրել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մի քանի տասնյակ աշխատակիցներ: Նրանց են միացել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամները՝ պաստառներով:
Տիգրան Մեծ փողոցում հավաքված «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության աշխատակիցները պահանջել են, որ ընկերության ղեկավար կազմից որևէ մեկը պարզաբանումներ տա, թե ինչու են իրենց աշխատավարձից պահումներ արել:
Տնօրենության հետ բողոքողների քսանհոգանոց պատվիրակության հանդիպումը արդյունք չի տվել:

Դիտվել է՝ 1718

Մեկնաբանություններ