ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել

Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել
15.02.2014 | 17:29

Թուրքիայի խորհրդարանի նիստի ժամանակ իշխող և ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների միջև ծեծկռտուք է տեղի է ունեցել: «Արդարություն և զարգացում» և «Ազգայնական շարժում» կուսակցությունների պատգամավորների միջև լարվածությունը սկսվել է այն բանից հետո, երբ Ժողովրդա-հանրապետական ընդդիմադիր կուսակցության անդամ Բյուլենթ Թեզջանը չի ցանկացել հեռանալ ամբիոնից՝ ելույթի համար հատկացված ժամանակի ավարտից հետո:
Ընդմիջում հայտարարելուց հետո պատգամավորները ծեծկռտուք են սկսել: Կողմերին փորձել է բաժանել փոխվարչապետ Բեշիր Աթալայը: Ծեծկռտուքի հետևանքով պատգամավորներից մեկը վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց:

Դիտվել է՝ 1742

Մեկնաբանություններ