ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Իրենք իրենց գլխին «սարքեցին»

Իրենք իրենց գլխին «սարքեցին»
18.02.2014 | 11:27

Որպեսզի Ռուսաստանի հոկեյի ընտրանին ձեռք բերի մեկ քառորդում հանդես գալու իրավունք, ստիպված է որակավորման փուլի խաղ անցկացնել Նորվեգիայի հետ: Ճիշտ է, որոշակիորեն դժվար է հարմարվել այն մտքին, որ աստղային կազմ ունեցող այս հավաքականն այսպիսի գնով է պայքարը շարունակելու հնարավորություն ստանում, սակայն իրողությունն այս է: Հաղթելու դեպքում նրա մրցակիցը լինելու է Ֆինլանդիայի ընտրանին:
ՈՒժեղի համարում ունեցողներից ռուսների ճակատագրին են արժանացել նաև չեխերն ու սլովակները, որոնցից միայն մեկն է շարունակելու պայքարը, քանի որ որակավորման փուլում իրար հետ են ճակատելու: Ինչ վերաբերում է մեկ քառորդում արդեն իսկ հայտնվածներին, ապա, ֆիններից զատ, այստեղ են շվեդները, ամերիկացիները, կանադացիները: Ավելորդ չհամարենք վկայակոչել ևս մեկ փաստ: Եթե ռուսների մոտ ամեն ինչ հարթ ընթանա, կանադացիների հետ նրանք կհանդիպեն միայն ու միայն եզրափակչում: Ի դեպ, դա հնարավոր կլինի այն դեպքում, եթե կանադացիների մոտ էլ ամեն ինչ հարթ ընթանա:

ՄԱՐՏԻՆ ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 842

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ