Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Իտալիան ուրվականներ է վաճառում

Իտալիան ուրվականներ է վաճառում
17.04.2014 | 12:29

Իտալիայի կառավարությունը որոշել է աճուրդի հանել Վենետիկի ծովածոցում գտնվող Պովեգլիա կղզին, որի պատմությունը լի է սարսափներով, զբոսաշրջիկներին չի թույլատրվում ոտք դնել կղզի։

The Telegraph-ը գրել է, որ եվրոգոտու ֆինանսական ճգնաժամի հետևանքով իշխանությունները որոշել են մի քանի մլն եվրոյով վաճառել կղզին, որ ամբողջությամբ դատարկ է։ Իտալացիները չեն սիրում խոսել Պովիգլիայի մասին՝ համարելով ժանտախտով հիվանդների ու խելագարների գերեզմանոց։
Հին Հռոմի գոյության ժամանակ և միջնադարում այստեղ մահանալու են ուղարկվել ժանտախտով հիվանդներին, կղզու հողը 50%-ով բաղկացած է այրված դիակների մոխրից։ Անցած դարի 20-ական թվականներին մի բժիշկ կղզում հոգեբուժարան է հիմնել և հոգեկան հիվանդ մարդկանց վրա սարսափելի փորձարկումներ են անցկացրել։ Հետո ինքն էլ գժվել ու բարձր աշտարակից ցած է նետվել։ Ասում են, որ այժմ կղզով շարունակում են թափառել կտտանքների ենթարկվածների ուրվականները։

Դիտվել է՝ 1926

Մեկնաբանություններ