Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Ասում են...

Ասում են...
23.05.2014 | 01:04

...թե Տիգրան Սարգսյանն առանձնապես ցանկություն չի ունեցել անցնելու դիվանագիտական աշխատանքի, ցանկացել է մնալ Հայաստանում, «պայքարել», սակայն Սերժ Սարգսյանը հորդորել է «գնալ, անդարդ գլուխը նոր դարդի տակ չդնել», մասամբ էլ թույլ տալ, որ Հովիկ Աբրահամյանն ազատ աշխատի, տեսնենք` ինչ է լինում: Ասում են նաև, թե վերևներում նույնպես համոզված են, որ Աբրահամյանն առանձնապես չի հաջողելու, որովհետև ու, առաջին հերթին, փող չկա, փող տվող` նույնպես:

Դիտվել է՝ 1429

Մեկնաբանություններ