Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Նյու Յորքը հրաժարվում է

Նյու Յորքը հրաժարվում է
30.05.2014 | 12:15

Քառամյակի հերթական մարզական խոշորագույն միջոցառումը սեփական հարկի տակ ունենալու ցանկությամբ ԱՄՆ-ի օլիմպիական կոմիտեն դեռևս 2013-ին դիմել էր երկրի մի շարք քաղաքների, ու արձագանքողների մեջ եղել էր նաև Նյու Յորքը, որը ժամանակին դեռևս 2012-ի օլիմպիական խաղերն ընդունելու ցանկություն էր հայտնել: Ինչպես հայտնի է, այդ մրցավեճում հաղթեց Լոնդոնը: Ասենք, որ Չիկագոյի բախտն էլ առանձնապես չբերեց. 2016-ի օլիմպիական մայրաքաղաք դառնալու պայքարում այն պարտվեց Ռիո դե Ժանեյրոյին:
2024-ի համար կարող էր պայքարել Նյու Յորքը, բայց արի ու տես, որ, ի տարբերություն նահանգային իշխանությունների, քաղաքայիններն առանձնապես շահագրգռված չեն: Հիմնական պատճառաբանությունն այն է, որ խաղերը խանգարում են քաղաքի զարգացման պլանին: Իհարկե, Նյու Յորքով Ամերիկան չի ավարտվում: Պահեստային տարբերակում դիտարկվում են Ֆիլադելֆիայի, Դալասի, Լոս Անջելեսի, Վաշինգտոնի, Սան Դիեգոյի, Սան Ֆրանցիսկոյի, Սիեթլի, Բոստոնի թեկնածությունները: Համենայն դեպս, նկատենք, որ օլիմպիական խաղերը Միացյալ Նահանգները վերջին անգամ սեփական հարկի տակ անցկացրել է արդեն հեռավոր թվացող 1996 թվին: Ատլանտայում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 561

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ