ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել
03.06.2014 | 14:21

Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը երեկ այցելեց Մոսկվայի պետական համալսարանի բժշկական կենտրոն, որը հագեցած է բուժական, վիրահատական և ուսումնական ամենավերջին սերնդի սարքավորումներով ու պարագաներով։ Կլինիկայի ղեկավար Արամայիս Քամալովն Արմեն Մուրադյանին ներկայացրեց ուսումնական բաժնի, բուժական ֆակուլտետի գործունեությանը: Տպավորիչ էր հատկապես ուսումնական վիրահատություններ կատարող ռոբոտ «Դա Վինչին», որ դեռևս հազվադեպ է կիրառվում նույնիսկ Եվրոպայում: Կողմերը բանակցեցին երկկողմ համագործակցության հնարավորությունների շուրջ։ Նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց կրթության և վերապատրաստման նպատակով հայ մասնագետների, ուսանողների այցելությունների շուրջ:
Նույն օրը ՀՀ առողջապահության նախարարը հանդիպեց Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) ղեկավար Աննա Պոպովայի հետ: ՌԴ կառավարության առընթեր գործող այդ մարմնի գործառույթներին նախարարը ծանոթացավ տեղում: Պայմանավորվածություն ձեռք բեվեց ընդլայնել համագործակցությունը փորձի փոխանակման և իմունականխարգելման ոլորտում:

Դիտվել է՝ 1646

Մեկնաբանություններ