Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Երկիր մոլորակի օզոնային շերտը կվերականգնվի մինչև դարի կեսը

Երկիր մոլորակի օզոնային շերտը կվերականգնվի մինչև դարի կեսը
11.09.2014 | 16:38

Մի շարք քիմիական նյութերից հրաժարվելու դեպքում առաջիկա տասնամյակներում Երկրի օզոնային շերտը կվերականգնվի: ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի հետազոտության համաձայն՝ գիտնականներն առաջին անգամ օզոնային շերտի վերականգնում են արձանագրել, մինչև դարակես շերտը ամբողջությամբ կվերականգնվի: Դա հնարավոր է դարձել 1987-ի Մոնրեալի արձանագրության շնորհիվ, որը համարվում է օզոնային շերտի պաշտպանության ամենաարդյունավետ միջազգային փաստաթուղթը: Արձանագրությունն արգելում է 100 քիմիական նյութերի կիրառումը: Օզոնային շերտը Երկիրը պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթումից, որն ուռուցքային հիվանդությունների հիմնական պատճառն է: ՄԱԿ-ում կարծում են, որ մինչև 2030-ը Մոնրեալի արձանագրությունը կօգնի կանխելու մաշկի քաղցկեղի երկու միլիոն դեպք:

Դիտվել է՝ 6826

Մեկնաբանություններ