Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Չինաստանը նշում է Կոնֆուցիոսի 2565-ամյակը

Չինաստանը նշում է Կոնֆուցիոսի 2565-ամյակը
29.09.2014 | 23:29

Սեպտեմբերի 28-ին Չինաստանում անցկացվել է Confucius Cultural Festival փառատոնը և շքերթը ի պատիվ չին փիլիսոփայի 2565-ամյակի:
Կոնֆուցիոսը համարվում է չինացի առաջին փիլիսոփան և կոնֆուցիականության հիմնադիրը, որի առանցքում մարդու, նրա բնության ու էության, բարոյական ինքնակատարելագործման, դաստիարակության, հասարակության կառավարման հարցերն են։ Հիմնադրվել է Կոնֆուցիոսի անվան գրական մրցանակ, որի նպատակն է երիտասարդների և չափահասների շրջանում գրագիտության ոգևորումը և աջակցումը: Նրա անունը կրող բազմաթիվ դպրոցներ և համալսարաններ կան ամբողջ աշխարհում: Հայաստանում 2009-ից գործում է Կոնֆուցիոսի ինստիտուտը, որտեղ ուսանում են չինարեն:

Դիտվել է՝ 2735

Մեկնաբանություններ