Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Սեպտեմբերի 25-ի խորհրդավոր փակագծերը. «Հարթակ»

Սեպտեմբերի 25-ի խորհրդավոր փակագծերը. «Հարթակ»
30.09.2014 | 11:39

ԶԼՄ-ներում հաճախ հանդիպող «ամենաթողություն», «անպատժելիություն», «անարդարություն», «ցինիզմ», «լկտիություն», «սրիկայություն» և այլ նմանատիպ բառերը այլևս շաբլոն են դարձել: Բայց դա ամենևին էլ չի նշանակում, որ դրանք անախրոնիզմ են: Երբ հանրությունը մի կերպ փորձում էր մարսել Սուրեն Խաչատրանի վերանշանակումը մարզպետի պաշտոնում, գրեթե զուգահեռ տեղեկություն ստացվեց, որ ոսկու շուկայի տերը՝ հանրաճանաչ Վաղարշ Աբրահամյանը, անթույլատրելի վարքագիծ է ցուցաբերել իր իսկ աշխատակիցների նկատմամբ: Փաստացի, սեպտեմբերի 25-ը, կարելի է ասել, շատ փակագծեր բացեց.
Փակագիծ առաջին. Սուրեն Խաչատրյանի վերանշանակումը ցույց տվեց, որ մեր հայրենի իշխանությունները, մեղմ ասած, թքած ունեն տվյալ դեպքում սյունեցիների բացարձակ մեծամասնության կարծիքի վրա: Ամբողջ խնդիրը նրանում է, որ ի հեճուկս իշխանությունների պատվերով նշանակմանը՝ նախորդած օրերին բնակչության շրջանում անցկացվել էր ցրված մոնիթորինգ (մեկ` չիրականացված ստորագրահավաքներ, մեկ` սատարող կրիտիկական զանգված հավաքելու անհաջող փորձեր), որի արդյունքները գոհացուցիչ չէին: Չնայած այս ամենին, իշխանությունները չվարանեցին գնալ մինչև վերջ և կյանքի կոչել իրենց պլանները: Ակամա հարց է ծագում. ու՞մ էին պետք այդ ձևական քայլերը, եթե, միևնույնն է, ժողովրդի ձայնը անտեսվելու էր:
Փակագիծ երկրորդ. ոսկու շուկայի տնօրենը խելագարությանն առնչվող իր արարքով ապացուցեց, որ Հայաստանում աշխատավորների շահերի և նրանց իրավունքների խախտման մասով Հայաստանում առկա են լուրջ խնդիրներ: Աշխատավորը, փաստացի, իր գործատուի առջև լիովին անպաշտպան է, ավելին, ստրկացված վիճակում է գտնվում: Հակառակ դեպքում մեր հերոսը անմիջապես կենթարկվեր պատասխանատվության՝ ատևտրականների տաղավարները մասսայաբար ավերելու մեղադրանքով:


Կարեն ԹՈՒՄԱՆՅԱՆ

Մանրամասն կարդացեք «Հարթակի» այսօրվա համարում:

Դիտվել է՝ 972

Մեկնաբանություններ