ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

«Роснефть»-ը կվիճարկի պատժամիջոցների հարցը եվրոպական դատարաններում

«Роснефть»-ը կվիճարկի պատժամիջոցների հարցը եվրոպական դատարաններում
14.10.2014 | 14:29

«Роснефть»-ը ռազմավարություն է մշակում եվրոպական դատարանների միջոցով վիճարկելու համար իր նկատմամբ սահմանված պատժամիջոցները: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Հարցը վիճարկելու համար «Роснефть»-ը վարձել է բրիտանական իրավաբանական «Zaiwalla & Co.» ընկերությանը: Ինչպես փոխանցում է պարբերականը, «Zaiwalla & Co.» -ն կարող է ռուսական նավթային ընկերությանը օգնել դատարաններում ապացուցելու համար իր նկատմամբ կիրառվող պատժամիջոցների անհիմն լինելը:
Դատական գործընթացի նման մարտավարության հաջող փորձ է ունեցել իրանական «Մելլաթ» բանկը, սակայն նշվում է, որ «Роснефть»-ի հարցը շատ ավելի բարդ կարող է լինել: «Մելլաթի» պարագայում կիրառվել էին անհատական պատժամիջոցներ, Ռուսաստանի դեպքում՝ սահմափակումները դրված են պետության մասնակցությամբ բոլոր ռուսական նավթային ընկերությունների վրա: Ավելի վաղ եվրոպական դատարանները վճռել էին, որ նման պատժամիջոցները քաղաքական բնույթ են կրում, և ԵՄ երկրները իրավունք ունեն նման որոշումներ կայացնելու:

Դիտվել է՝ 1008

Մեկնաբանություններ