Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Հրաշալի եռյակ

Հրաշալի եռյակ
24.10.2014 | 13:38

Ֆրանսիան վերստին դարձել է գինու խոշորագույն արտադրողն աշխարհում՝ շրջանցելով Իտալիային, որտեղ այս տարի բերքը բավարար չէր: 2014-ին ֆրանսիական գինու կանխատեսվող ծավալը կազմում է 46,2 մլն հեկտոլիտր, մոտավորապես 6 մլրդ շիշ։ Արտադրությունը, անցած տարվա թվերի համեմատ, բարձրացել է 10%-ով։
Իտալիայում արդեն արտադրվելու է 44,4 մլն հեկտոլիտր։ 2013 և 2012 թվականներին իտալացիները գինու արտադրությամբ զբաղեցնում էին առաջին տեղը։ Երրորդն Իսպանիան է, որի արտադրության ծավալը կանխատեսվում է 37 մլն հեկտոլիտր։ 2013 թ. Իսպանիան երկրորդ տեղն էր զբաղեցնում։
Համաշխարհային թիվը 271 մլն հեկտոլիտր է։

Դիտվել է՝ 2492

Մեկնաբանություններ