Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
16.12.2014 | 00:00

Լսեցե՛ք Տիրոջ խոսքը, իսրայելցինե՛ր, որովհետև Տերը դատ ունի երկրի բնակիչների հետ. «Չկա ճշմարտություն, չկա ողորմություն և չկա Աստծու ճանաչում երկրի վրա։ Անեծք, ստություն, սպանություն, գողություն և շնություն ողողել են երկիրը և արյունը արյան են խառնում։ Դրա համար սուգը կպատի երկիրը, և կնվազեն նրա բոլոր բնակիչները՝ անապատի գազանները, գետնի սողունները և երկնքի

թռչունները, կպակասեն ծովի ձկները. քանի որ չի լինելու մեկը, որ դատի, ոչ էլ մեկը, որ հանդիմանի»։


Օսէէի 4. 1-4

Դիտվել է՝ 1405

Մեկնաբանություններ