ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
16.01.2015 | 00:54

Տեր Աստված նախանձոտ է և վրեժխնդիր, Տերը վրեժխնդիր է բարկությամբ, Տերը վրեժ է լուծում իր հակառակորդներից, և ինքն է վերացնում իր թշնամիներին։ Համբերատար է Տերը, մեծ է Նրա զորությունը, Տերը ամենևին չի արդարացնում մեղապարտին։ Նրա ճանապարհը հողմապտույտով է և կործանումով. քամին Նրա ձին է, ամպերը՝ Նրա ոտքի փոշին։ Սաստում է ծովը, ցամաքեցնում այն, չորացնում բոլոր գետերը։ Չորացան Բասանն ու Կարմելոսը, Լիբանանի բոլոր ծաղիկները թառամեցին։

Նավումի 1. 2-4

Դիտվել է՝ 1333

Մեկնաբանություններ