Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Ոստիկանապետը պարզաբանել է` ինչու հայ իրավապահները չեն բռնել Պերմյակովին

Ոստիկանապետը պարզաբանել է` ինչու հայ իրավապահները չեն բռնել Պերմյակովին
17.01.2015 | 22:18

Գյումրիում հունվարի 12-ին կատարված սպանության համար մեղադրվող Վալերի Պերմյակովի որոնողական աշխատանքների ժամանակ Հայաստանի ոստիկանության հիմնական խնդիրը եղել է այնպիսի իրավիճակ ստեղծելը, որ հանցագործը չկարողանա դուրս գալ տարածքից և նոր հանցագործություն կատարել՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ՀՀ իրավապահներին չի հաջողվել բռնել կասկածյալին:
«Մեր խնդիրն է եղել ստեղծել մի իրավիճակ, որ հանցագործը չհեռանա այդ տարածքից և զգուշանա նոր հանցագործություն իրականացնելուց: Մենք որոշակի կանխատեսումներ ունեինք հնարավոր տարբերակների մասին, թե ուր կարող էր նա գնալ: Ձերբակալումից 2 ժամ առաջ մենք տեղեկատվություն ստացանք Պերմյակովի վերաբերյալ, և 35 -հոգանոց խումբ մեկնեց այնտեղ` ստուգելու տարածքը և զգուշացնելու սահմանապահներին»,- ասել է ոստիկանապետը։
Վլադիմիր Գասպարյանն ընդգծել է, որ բազում հարցեր կան, և եթե այդ հարցերի մեջ խճճվեն, դա օգուտ չի տա ոչ իրենց, ոչ հասարակությանը: «Խուճապը խանգարում էր մեր աշխատանքին: Չնայած մենք հանգստացնում և խաղաղեցնում էինք հասարակությանը, սակայն միայն Աստված գիտի` սատանան ինչի՞ է ընդունակ, և ինչ կարող էր կատարել հանցագործը»,- ասել է նա:
ՀՀ ոստիկանապետը նշել է, որ Պերմյակովի դեմ հարուցված գործը նախաքննության փուլում է, և քննությունը պետք է պատասխան տա. այլ անձինք եղե՞լ են ներգրավված սպանությանը, թե՝ ոչ, ինչո՞ւ են կասկածյալի կոշիկները մնացել սպանության վայրում, ի՞նչ ճանապարհով է նա հասել այդտեղ և այլն:

Դիտվել է՝ 1662

Մեկնաբանություններ