ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

ԵԱՀԿ ՄԽ. Մենք նախարարին առաջարկել ենք ավելի մեծ ճկունություն ցուցաբերել բանակցություններ սկսելու հարցում

ԵԱՀԿ ՄԽ. Մենք նախարարին առաջարկել ենք ավելի մեծ ճկունություն ցուցաբերել բանակցություններ սկսելու հարցում
08.02.2015 | 14:06

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել փետրվարի 6-ին Մյունխենում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո: Հայտարարության մեջ ասվում է. «Մենք արտահայտեցինք մեր անհանգստությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին` ներառյալ քաղաքացիական տարածքներում, միջադեպերի աճի վերաբերալ: Մենք նախարարի հետ քննարկեցինք նաև նման միջադեպերի նվազեցման միջոցառումները: Մասնավորապես, կողմերի համար հրամայական է այնպիսի քայլեր կատարելը, որոնք կկանխեն նոյեմբերի 12-ին ուղղաթիռի խոցման միջադեպերի կրկնությունը: Կողմերի միջև լարվածությունն ու բռնությունը ընդգծում են որքան հնարավոր է շուտ տևական խաղաղության հասնելու համար համապարփակ բանակցություններ սկսելու անհրաժեշտությունը: Մենք նախարարին առաջարկել ենք ավելի մեծ ճկունություն ցուցաբերել բանակցություններ սկսելու հարցում»:

Դիտվել է՝ 2665

Մեկնաբանություններ