Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Երկու նոր կուսակցություն Էստոնիայի խորհրդարանում

Երկու նոր կուսակցություն Էստոնիայի խորհրդարանում
02.03.2015 | 11:07

Էստոնիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով խորհրդարան է անցել վեց կուսակցություն՝ հաղորդել է ԿԸՀ-ն: Առայժմ ամենից շատ ձայներ ստացել է կառավարող աջ լիբերալ բարեփոխիչների կուսակցությունը՝ 31,4 %. Երկրորդը՝ սոցիալ- դեմոկրատներն են՝ 16,8 %, երրորդը՝ աջ կենտրոնամետ կուսակցությունը՝ 16,1 %: Ազատ կուսակցությունը ստացել է 9,8 %, Էստոնիայի պահպանողական ժողովրդական կուսակցությունը՝ 8,4 %:

Դիտվել է՝ 1376

Մեկնաբանություններ