Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

ՓՄՁ-ների բախտը ժպտաց

ՓՄՁ-ների բախտը ժպտաց
06.03.2015 | 12:08

Օրենսդիրը հաստատեց «Աջակցություն ՓՄՁ սուբյեկտներին» 2015-ի ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը։ «Ակնկալվում է, որ ծրագրի իրականացմամբ կավելանա ՓՄՁ սուբյեկտների տեսակարար կշիռը երկրի համախառն արտադրանքում, ինչպես նաև կզարգանա տնտեսական ցածր ակտիվություն ունեցող տարածաշրջանների ձեռնարկատիրական գործունեությունը, կկրճատվի գործազրկությունը»,- ծրագիրը ներկայացնելով՝ ասաց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը։ Ծրագրով ՓՄՁ ոլորտը զարգացնելու համար նախատեսված է 150 մլն դրամ։ Ի դեպ, ծրագրում ընդգրկված են նաև սահմանամերձ տարածաշրջանները։ Կարևոր մի հանգամանք ևս. սկսնակ գործարարներին տրամադրվող ֆինանսական աջակցության վարկավորման գումարը կկազմի 5 մլն դրամ՝ տարեկան 10 % տոկոսադրույքով, հինգ տարի ժամկետով, իսկ արդեն գործող գործարարներին տրամադրվող վարկի տարեկան տոկոսադրույքը՝ 12%։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1072

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ