ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Պանը հայտնվեց

Պանը հայտնվեց
16.03.2015 | 18:40

Հայֆայի համալսարանի հնագետներն Իսրայելում՝ Գոլանի բարձունքներում, պեղումների ընթացքում հայտնաբերել են հովիվների և անասնաբուծության հին հունական աստծո՝ Պանի բրոնզե դիմակը, որ մոտ 2000-ամյա է, գրում է Haaretz-ը: Դա հայտնագործություն է։ Պանի պատվին տոնակատարությունները Հռոմեական կայսրությունում անցկացվում էին ամեն տարի։ Պանը պտղաբերության և խրախճանքների աստվածն էր, տոնը ուղեկցվում էր գինարբուքներով և սեքսուալ ծեսերով։ Հնում հավատում էին, որ Պանն այդպես է անցկացնում ժամանակը։

Դիտվել է՝ 1436

Մեկնաբանություններ