ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Թուրքիայի ասորիները Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ 100-ժամանոց հացադուլ կանեն

Թուրքիայի ասորիները Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ 100-ժամանոց հացադուլ կանեն
09.04.2015 | 01:02

Թուրքիայի ասորական համայնքի ներկայացուցիչ Յուհաննա Աքթաշը հայտարարել է, որ իրենք հացադուլ են սկսելու՝ Թուրքիայից պահանջելով առերեսվել անցյալին:
Նա նշել է, որ 1915-1920-ին Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության մասին շատերը գիտեն, սակայն, որ հայերից բացի նաև այլ ազգային փոքրամասնություններ են կոտորվել, երկար տարիներ ոչ ոք չի իմացել: Այս տարի ասորիներն առաջին անգամ պատրաստվում են Թուրքիայում միջոցառումներ կազմակերպել: Հացադուլը մեկնարկելու է ապրիլի 20-ին և, հաշվի առնելով 1915-ին կատարվածի 100-ամյակը, տևելու է ուղիղ 100 ժամ՝ ավարտվելով ապրիլի 24-ին: Ասորիները նաև քայլերթ են անելու:

Դիտվել է՝ 1139

Մեկնաբանություններ