Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

ԱԺ հայտարարությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ

ԱԺ հայտարարությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ
21.04.2015 | 15:18

Ազգային ժողովն այսօր հրավիրված արտահերթ նիստում միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարության տեքստ:
Հայտարարությունն ընդունվեց 113 կողմ ձայներով, դեմ և ձեռնպահ չեղավ: Քվեարկությանը հետևեցին ծափահարություններ: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատգամավորներին տեղեկացրեց, որ քվեարկության ավարտից հետո սպասվում է փակ աշխատանքային խորհրդակցություն՝ տարելիցի պաշտոնական արարողակարգի հետ կապված: Արտահերթ նիստ հրավիրվել էր հարցի քվեարկության համար:
Ըստ հայտարարության՝ ՀՀ Ազգային ժողովը
• Հիմք ընդունելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 1948 թվականի դեկտեմբերի 9-ին ընդունած «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիան, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 1988 թվականի նոյեմբերի 22-ին ընդունած «Օսմանյան Թուրքիայում հայերի 1915 թվականի ցեղասպանության դատապարտման մասին» օրենքը
• Արժևորելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրով ամրագրված դրույթները
• Կարևորելով միջազգային հանրության հետ համատեղ ուժերով մարդկության դեմ հանցագործությունների, ցեղասպանությունների դատապարտմանը և կանխարգելմանն ուղղված ջանքերում հայ ժողովրդի ներդրումը
• Երախտագիտություն հայտնելով բոլոր պետությունների խորհրդարանների, պետական և տեղական կառույցներին ու միջազգային կազմակերպություններին, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
• Ընդունելով Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքներ
• Կոչ է անում բոլոր երկրների խորհրդարաններին, միջխորհրդարանական և միջազգային կազմակերպություններին պաշտոնապես ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց ցեղասպանությունը՝ որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն:

Դիտվել է՝ 1278

Մեկնաբանություններ